Avanpost-ը նույնականացման տվյալների անվտանգության ոլորտում ռուսական նորարար վաճառող է:
Իր հաճախորդներին տրամադրում է հզոր, հեշտությամբ ընդլայնվող հարթակ՝ որը թույլ է տալիս մասնատված նույնականացման և մուտքի վերահսկման ռազմավարությունից անցնել ձեռնարկության անվտանգության ամբողջական մոտեցման:
Avanpost-ի արտադրանքն ամբողջությամբ ընկերության սեփական մշակումն է և հիմնված չէ բաց կոդով լուծումների վրա: Ներառված է ռուսական ծրագրային ապահովման ռեգիստրում, համապատասխանում է տեղեկատվական անվտանգության պահանջներին և հավաստագրված է FSTEC-ի կողմից, կիրառելի է GIS, ISPDn, KII, KVO-ում:
Avanpost ընկերությունը՝
- 1. Ժամանակակից տեխնոլոգիական ստեկ
Զարգացումն իրականացվում է երկու ժամանակակից տեխնոլոգիական ստեկերի միջոցով՝ կախված բիզնեսի տրամաբանության բարդությունից և կատարողականի պահանջներից։
Postgre SQL/.Net Core/EF/Akka.Net/Angular – բարդ բիզնես-տրամաբանություն ունեցող ապրանքների համար;
Go/BadgerDB/NATS/Vue.js – բարձր կատարողականություն ունեցող սպասարկողների համար:
XACML, NIST RBAC, SCIM, OpenID Connect, SAML, FIDO U2F ստանդարտներին համապատասխանությունն ապահովված է:
- 2. Բարձր ծանրաբեռնվածության ժամանակ խափանումների նկատմամբ կայունություն
Ապրանքները նախատեսված են ծանրաբեռնված միջավայրերում օգտագործելու համար՝ կիրառելով բաշխված հաշվարկման, կլաստերավորման և բեռի հավասարակշռման տեխնոլոգիաները:
- 3. Մասշտաբավորման պարզություն
Օգտագործվում են ռեսուրսների ավտոմատ մասշտաբավորման տեխնոլոգիաներ (Autoscaling)։ Դա թույլ է տալիս ծանրաբեռնվածության ժամանակ պահպանել աշխատանքի կայունությունը և ազատել չօգտագործված ռեսուրսները, երբ այդ ծանրաբեռնվածությունը նվազում է։
- 4. Ճկուն «integration bus»
Ապրանքները հարմարվում են պատվիրատուի ճարտարապետությանը և համակարգերին և կարող են ներդրվել բարդ բազմադոմեն ՏՏ ենթակառուցվածքի վրա: Բոլոր ապրանքներն ու բաղադրիչներն ունեն բաց API-ներ։
- 5. Համապատասխանություն անվտանգ մշակման պահանջներին։
Ապրանքները մշակելիս օգտագործվում են SDL (Security Development Lifecycle) ստանդարտները, ինչի շնորհիվ մշակվող համակարգի հիմքում դրվում է անվտանգության անհրաժեշտ մակարդակը:
- 6. Cross-platform
Աջակցվող տեխնոլոգիաներ.
— Ռուսաստանում օգտագործվող Linux դիստրիբուտիվ ամբողջական փաթեթ.
— Windows;
— Doker & Kubernets կոնտեյներացում;
— Cloud Ready;
— տարածված Open Source լուծումներ;
— հայտնի վկայագրված լուծումներ:
- 7. Ժամանակակից վեբ-ինտերֆեյսեր
Ապրանքների վեբ ինտերֆեյսերը մշակվել են ճանաչված Frameworks-ի միջոցով, որն ապահովում է համատեղելիություն և բրաուզերի աջակցություն: Բրենդինգի և հարմարեցման լայն հնարավորություններ:
- 8. Հաճախորդների աջակցություն 24/7
Avanpost ընկերության հասանելիությունը 24/7: Տեխնիկական աջակցության պլանների ճկունությունը թույլ է տալիս ընտրել գնի և ծառայությունների տեսականու օպտիմալ հարաբերակցությունը:
Բոլոր լուծումները համապատասխանում են Բելառուսի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
Ընկերության բոլոր արտադրանքները ինտեգրված են միմյանց հետ բազմաֆունկցիոնալ էկոհամակարգի մեջ.
MFA+
Multi-factor Authentication+
Բազմագործոն աուտենտիֆիկացիա
Բազմագործոն աուտենտիֆիկացման մատակարար՝ աուտենտիֆիկացման բոլոր ժամանակակից մեթոդների աջակցությամբ, գործոնների ճկուն կոնֆիգուրացիա՝ հարմար ադմինիստրատորի ինտերֆեյսի միջոցով:
FAM
Federated Access Manager
Դաշնային իդենտիֆիկացիայի կառավարիչ
Ձեռնարկությունների հավելվածներում բազմագործոն աուտենտիֆիկացիայի ժամանակակից կառավարման կենտրոն՝ ինքնության ֆեդերացիայի աջակցությամբ:
DS
Directory Service
Տեղեկատու ծառայություն
Լուծում օգտատերերի կենտրոնացված կառավարման, աուտենտիֆիկացիայի և ավտորիզացիայի համար Linux ենթակառուցվածքներում՝ օբյեկտների հիերարխիկ ներկայացման հնարավորությամբ։
IDM
Ինքնության կառավարում
Հաշիվների կառավարման և ձեռնարկության կորպորատիվ ռեսուրսների հասանելիության համակարգ։
PKI
Հանրային բանալիների ենթակառուցվածք
PKI-ի կյանքի ցիկլի կառավարում մեկ վայրից
Վեբ SSO
Պորտալներում և արտաքին հավելվածներում օգտատերերի աուտենտիֆիկացման միասնական համակարգ:


