TenIT — Value added IT-դիստրիբյուտոր
TenIT ընկերությունը նպատակաուղղված է մատուցել հայաստանյան շուկային ամենաառաջադեմ, նորարար և բարձրորակ ՏՏ տեխնոլոգիաները:
Մենք ձգտում ենք օգնել մեր հաճախորդներին զարգացնել և բարելավել իրենց բիզնեսը՝ տրամադրելով ՏՏ արտադրանքներ, որոնք աջակցում են անվտանգությանը, ենթակառուցվածքի զարգացմանը և ավտոմատացմանը:
Մենք ակտիվորեն զարգացնում ենք մեր պայմանագրերը ՏՏ լուծումներ արտադրող առաջատար կազմակերպությունների հետ՝ մեր գործընկերներին և հաճախորդներին առաջարկելով տեխնոլոգիական լուծումների բազմազանություն:
Մեր հիմնական արժեքներն են
1. Համագործակցություն. բանակցելու և փոխգործակցության հարմարավետ տարբերակներ առաջարկելու կարողություն:
2. Զարգացում. լուծումների անընդհատ զարգացող պորտֆոլիո և մասնագիտական վերապատրաստման լայն հնարավորություններ:
3. Հուսալիություն. թափանցիկ, երկարաժամկետ հարաբերությունների կառուցում գործընկերների, հաճախորդների և մատակարարների հետ:
4. Հարգանք. գիտելիքների մատչելի փոխանակում, ցանկացած հարցի քննարկելու և լուծումներ գտնելու կարողություն։
Մեր թիմը բաղկացած է փորձառու մասնագետներից։ Մեր տեխնիկական փորձագետները անցնում են վերապատրաստում և ատեստավորում մեր առաջարկած բոլոր ապրանքների վերաբերյալ:
Դրա շնորհիվ TenIT-ն իր հաճախորդներին տրամադրում է լիարժեք աջակցություն ՏՏ լուծումների կիրառման բոլոր փուլերում, ներառյալ փորձարկում, համակարգի ներդրում և տեխնիկական աջակցություն:







